Ներքին 58 րոպե առաջ - 22:31 23-08-2026

Մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը

Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների նամակների և հարցումների՝ հայտնում ենք, որ շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը․ հայտնում են Իջևանի համայնքապետարանից։

«Աշխատանքների ձգձգումը կապված է եղել նախորդ մրցույթների չկայանալու պատճառով։

Այժմ ունենք հաղթող կազմակերպություն, որն առաջիկա օրերին կսկսի իրականացնել ծրագիրը։

Աշխատանքների մեկնարկին զուգահեռ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։