Ներքին 1 ամիս առաջ - 18:55 23-08-2026

Քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։

Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքով։

«Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,– տեղեկացրին կոմիտեից։

Հիշեցնենք, որ ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանը և ևս 2 անձ, որոնք ազգակցական կապի մեջ են նրա հետ, ձերբակալված են։ ՔԿ–ից նաև ընդգծել են, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին