Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 18:04 22-08-2026

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. The Washington Times

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին գրում է «The Washington Times»-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփն անցած օգոստոսին Սպիտակ տանը մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանին և Ադրբեջանին՝ օգնելով տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Գործընթացի առանցքային բաղադրիչը Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու (TRIPP) շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով և որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց»,-նշված է հոդվածում։

«The Washington Times»-ը գրում է, որ TRIPP-ը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին։ Մասնավորապես, այն կօգնի երկրի՝ ծովային ելք չունենալու հանգամանքը վերածել տնտեսական առավելության՝ խթանելով ներդրումները և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Միաժամանակ նախագիծը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը՝ Հայաստանի հարևանների համար ստեղծելով տնտեսական և գործնական շահագրգռվածություն այն հաղորդակցության ուղիների նկատմամբ, որոնք մնալու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

«TRIPP-ը նաև կամրապնդի ԱՄՆ-ի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց ամերիկյան զորքերի տեղակայման կամ երկարաժամկետ ֆինանսական աջակցության անհրաժեշտության։ Նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը կարող է նաև առևտրային հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար։ Այս առավելությունները նշանակալի են և արժանի են աջակցության»,-գրում է պարբերականը։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ TRIPP-ի և ավելի լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Այդ վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։

Հետևաբար, նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել TRIPP-ի տնտեսական և ռազմավարական նպատակներին, այլև իր ազդեցությունն օգտագործել՝ պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Դա խաղաղության գործընթացը կդարձնի ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև մարդասիրական առումով ավելի ամբողջական։ Խաղաղության ճանապարհը պետք է բաց լինի ոչ միայն ապրանքների և մարդկանց տեղաշարժի, այլև այն մարդկանց վերադարձի համար, որոնց ընտանիքները տարիներ շարունակ սպասում են նրանց»,-հավելել է «The Washington Times»-ը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը