Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:51 19-08-2026

Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ

Աժ նիստում իրավիճակը լարվեց, երբ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանին նախազգուշացում հայտարարեց։ Տեղից Դավիթ Ղազինյանը ասաց, որ ինքն էլ Վահագն Ալեքսանյանին է նախազգուշացում հայտարարում։ Այնուհետև նիստը վարողը կարգապահական տույժ կիրառեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ՝ 1 նիստի ընթացքում զրկել բաձրախոսով խոսելու իրավունքից։

Դրանից հետո կրքերը չհանդարտվեցին։ Եվ Վահագն Ալեքսանյանը դահլիճից դուրս հրավիրեց պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները, որ Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեն, սակայն վերջինս իր ոտքով լքեց դահլիճը։

Ամենից շատ դիտված