Արտաքին 1 ամիս առաջ - 14:17 03-08-2026

Ուկրաինական հարվածների հետևանքով Wildberries-ը զրկվել է իր պահեստների ավելի քան 20%-ից

Ռուսաստանի խոշորագույն մարքեթփլեյս Wildberries-ը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով կորցրել է իր պահեստային տարածքների յուրաքանչյուր հինգերորդ մետրը։ Օգոստոսի 2-ի դրությամբ ընկերության հարձակման ենթարկված պահեստների ընդհանուր մակերեսը հասել է 1,21–1,47 մլն քառ. մետրի։

Վնասվել է 893 000–1,154 մլն քառ. մետր, կամ մարքեթփլեյսի հրապարակայնորեն հայտարարված 5,2 մլն քառ. մետր լոգիստիկ ենթակառուցվածքի 17,2–22,2%-ը։ Այս մասին վկայում են Data Insight գործակալության տվյալները, որոնք մեջբերում է Forbes-ը։ Ընդհանուր առմամբ հարվածի տակ են հայտնվել Էլեկտրոստալում, Կրասնոդարում, Նևիննոմիսկում, Վորոնեժում, Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում գտնվող 18 պահեստները։ Ամենախոշոր կորուստը Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող 250 հազար քառ. մետր մակերեսով կենտրոնն է, որն ամբողջությամբ այրվել է։

Պահեստային անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած ընկերության աշխատակիցը Forbes-ի հետ զրույցում Wildberries-ի օբյեկտների վերականգնման ներդրումները գնահատել է մոտ 70 հազար ռուբլի մեկ քառ. մետրի համար՝ առանց ԱԱՀ-ի։ Այսպիսով, ընկերությանը կարող է պահանջվել 62,5 մլրդից մինչև 80,8 մլրդ ռուբլի։ Իր հերթին, Data Insight-ի գնահատմամբ, պահեստների վրա հարձակումների պատճառով վաճառողները կորցրել են մոտ 280 մլրդ ռուբլի։ Տուժած վաճառողների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ SellerDen-ի գլխավոր տնօրեն Դենիս Վետրեննիկովի խոսքով՝ խոսքը կարող է վերաբերել մի քանի հարյուր հազար գործարարների։

Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈւՈւ) հուլիսի 18-ից սկսել են հարվածել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դրանք օգտագործվում են ռուսական բանակին դրոնների բաղադրիչներով, նավիգացիոն սարքավորումներով և հանդերձանքով ապահովելու համար։ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հարվածները անվանել է «միջազգային ահաբեկչության ակտ»։ Սակայն մի շարք հարձակումներից հետո մարքեթփլեյսը հեռացրել է «Ամեն ինչ ԱԹՍ-ի համար» թեգը (որով նախկինում հասանելի էր ավելի քան 200 հազար ապրանք)։

Միևնույն ժամանակ ռազմական նշանակության ապրանքները մնացել են մարքեթփլեյսում։ Զրահաբաճկոններն ու պաշտպանական սաղավարտները շարունակում են հասանելի լինել «Սպորտ» բաժնում, FPV դրոններն ու դրանց բաղադրիչները՝ «Հեռուստացույց, աուդիո, լուսանկար, տեսատեխնիկա» կատեգորիայում, իսկ այլ որոնողական հարցումներով՝ օրինակ «ԱԹՍ ապրանքներ» կամ «Հավաքածու ԱԹՍ-ի համար», կարելի է գտնել ռազմական դեղարկղեր, ռացիաներ, ուսապարկեր, շևրոններ և դրոշներ։

Առաջին հարձակումներից հետո Wildberries-ում հայտարարել են, որ ընկերությանը մոտ 30 օր կպահանջվի հետևանքների մասշտաբը գնահատելու համար։ Հուլիսի վերջին մարքեթփլեյսը հայտնել էր, որ տուժած վաճառողներին վճարվել է ավելի քան 40 մլն ռուբլի։ Սակայն առայժմ պահեստավորված ապրանքի համար մասնակի փոխհատուցում ստանում են միայն փոքր ընկերություններն ու ձեռնարկատերերը։ Միևնույն ժամանակ վաճառողները բողոքում եբ, որ իրենց փոխհատուցել են այրված ապրանքների արժեքի կեսից էլ պակասը։ Կրեմլում հայտնել էին, որ Wildberries-ին և տուժած վաճառողներին աջակցելու վերաբերյալ առայժմ որոշումներ չկան։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից