Ջրօգտագործման իրավունքները տրված են ժամկետով․ ձկներին պիտի պահեն էնքան, մինչև նոր շուկաներ գտնվեն
Մենք ձկնաբույծներին ժամանակվոր աջակցություն ենք տրամադրել, որ կարողանան կերը ավելի էժան գնելով ձկներին պահեն էնքան ժամանակ, որ հնարավոր լինի նոր շուկաներ գտնել, որովհետև իրենց հիմնական խնդիրն այն է, որ այն շուկաները, որտեղ իրացնում էին ձուկը, մասամբ հասանելի չեն և աշխատանք է պահանջվում նոր շուկաներ գտնելը, իսկ այդ ընթացքում ձկները պետք է մնան տնտեսություններում, արդեն մեկ տարի աճեցված ձուկ է։ Մենք գտել ենք, որ այս խնդրի այս պահին կարճաժամկետ, արագ եղանակը սա է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նշեց նաև, որ բոլոր ջրօգտագործման իրավունքները տրված են ժամկետով։ Մենք օրենքով բոլորին տեղեկացրեցինք, որ իրենց ջրօգտագործման ժամկետը ավարտվելուց հետո այլևս նույն ծավալով ջուր չեն կարող օգտագործել ձուկ արտադրելու համար։