Մամուլ 1 ժամ առաջ - 08:45 29-07-2026

ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների համար ներքին պայքար է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

Նոր խորհրդարանի կազմը
Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ,
«Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ,
«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։

Մշտական հանձնաժողովների շուրջ ներքին պայքար
Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։

Այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով
Արուսյակ Ջուլհակյան

Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Արմեն Խաչատրյան
Վիլեն Գաբրիելյան
Սասուն Միքայելյան

Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Նազելի Բաղդասարյան
Մարիամ Պողոսյան
Զարուհի Բաթոյան
Լիլիթ Ստեփանյան
Արթուր Հովհաննիսյան

Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Լուսինե Բադալյան
Ալխաս Ղազարյան
Տրդատ Սարգսյան
Նելլի Բավեյան

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Ռուզաննա Երեմյան
Սիսակ Գաբրիելյան
Թագուհի Ղազարյան

Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով
Ռուստամ Բաքոյան
Զարուհի Բաթոյան
Հասմիկ Հակոբյան

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով
Տրդատ Սարգսյան
Հասմիկ Հակոբյան

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով
Արման Եղոյան
Սոնա Ղազարյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Սարգիս Խանդանյան
Տաթևիկ Ղազարյան

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Ծովինար Վարդանյան
Բաբկեն Թունյան
Սերգեյ Բագրատյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Բաբկեն Թունյան

Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով
Վահե Ղալումյան
Գարիկ Սարգսյան
Առաջին նիստի օրակարգը

Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝
Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,
ԱԺ նախագահի ընտրություն,
ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն,
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն,
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

Կառավարության ձևավորման գործընթացը
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը կուղարկի Հանրապետության նախագահին։ Նախագահի կողմից համապատասխան որոշումը ստորագրելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը»։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով