Սպորտ 43 րոպե առաջ - 18:21 28-07-2026

48 կգ քաշային ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում բրոնզե մեդալ նվաճեց

Բաքվի առաջնությունից առաջին մեդալն ունենք:

48 կգ քաշային ըմբիշ Արարատ Ավետիսյանը Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով հաղթել է հունգարացի մարզիկին Բաքվում կայացած մրցաշարում` Հայաստանին բերելով իր առաջին մեդալը։