Ներքին Միտք 1 ամիս առաջ - 21:59 27-07-2026

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը

Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:

Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Որքան էլ, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի։

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ես ականատես եմ լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ Եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է։
Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու:

Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին