«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են լրատվականից:
«Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Armat Media» լրատվական գործակալությունում: