Երգչուհի Մաշ Իսրայելյանն ու ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, երկրորդ անգամ են ծնողներ դարձել։ Զույգը դուստր է ունեցել, փոքրիկին անվանակոչել են Ալիա։
Դստեր ծնունդից մի քանի օր անց երգչուհին դուրս է գրվել հիվանդանոցից։ Հիվանդանոցի բակում Մաշին ու փոքրիկին ջերմորեն դիմավորել են ամուսինը, ավագ դուստրը՝ Աննան, ինչպես նաև զույգի ընկերներն ու մտերիմները։
Նրանք տոնական կադրերով ու տեսանյութերով արդեն իսկ կիսվել են սոցիալական ցանցերի իրենց էջերում։
Թամարա Քալանթարյան