Հարավային Կորեայում արագ տարածում է գտնում ընտանի կենդանիների տառո նոր ծառայությունը։ Նմանատիպ մասնագիտացված սրահների հաճախորդները փորձում են տարո քարտերի միջոցով պարզել, թե ինչ են իրականում մտածում իրենց տնային կենդանիները տերերի մասին և ինչ զգացմունքներ ունեն նրանց հանդեպ։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ
Սեուլի հեղինակավոր Գանգնամ թաղամասում գործող սրահներում կենդանիներին առաջարկում են թաթով ընտրել հատուկ պատրաստված քարտերից մեկը, ինչից հետո գուշակը մեկնաբանում է դրանց նշանակությունը։
Փորձագետները նշում են, որ սա պայմանավորված է երկրում ծնելիության ռեկորդային ցածր մակարդակով և ընտանի կենդանիներ պահող ընտանիքների թվի կտրուկ աճով․ շատերի համար կենդանիները դարձել են ընտանիքի լիիրավ անդամներ կամ միակ ընկերակիցը։
Թամարա Քալանթարյան