Արտաքին 1 ժամ առաջ - 16:58 26-07-2026

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան ռազմական ճնշման կտրուկ ուժեղացման ծրագրերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ որոշումն ընդունվել է հուլիսի 24-ին կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նախագահի ավագ խորհրդականներն ու վարչակազմի առանցքային անդամները։

Թերթի տվյալներով՝ որոշման պատճառներից մեկը մտահոգությունն է, որ հնարավոր էսկալացիան կարող է սպառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այլ ՀՕՊ միջոցների հրթիռային պաշարները։ Բացի այդ, Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ հակամարտության ընդլայնումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի խորացմանը, Պարսից ծոցի կարևոր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի շրջապատում միայն քչերն են աջակցել ռազմական գործողությունների ընդլայնման գաղափարին։ Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ նոր հարվածները, հավանաբար, չեն ստիպի Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, այլ հակառակը՝ կնպաստեն երկրի ներսում համախմբմանը արտաքին սպառնալիքի պայմաններում։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների 60-օրյա դադար, պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների մեկնարկ և Հորմուզի նեղուցի վերաբացում։

Սակայն ավելի ուշ կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարի խախտման մեջ, ինչից հետո ԱՄՆ-ն վերսկսեց հարվածները Իրանի տարածքին։ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երեք ամերիկացի զինծառայող։

Միևնույն ժամանակ, հուլիսի 25-ի գիշերը ԱՄՆ-ն առաջին անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում չի իրականացրել հարվածներ Իրանի դեմ՝ 13 գիշեր անընդմեջ շարունակված ռմբակոծություններից հետո։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:10 ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների հետ
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ