Երկու լեռնագնացներ, որոնք փորձում էին բարձրանալ Էլբրուս լեռը, մահացել են: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 25-ին յոթ հոգուց բաղկացած խումբը բարձրանում էր Էլբրուս լեռը։ Լեռնագնացներից մեկը իջել է և հայտնել, որ խմբի երկու անդամների ինքնազգացողությունը 5100 մետր բարձրության վրա վատացել է և, ըստ տեղեկությունների, նրանք մահացել են։ Չորս լեռնագնացների որոնումները շարունակվում են», – նշել է գործակալությունը։
Որոնողափրկարարական գործողության ընթացքում փրկարարները շուրջ 5,4 հազար մետր բարձրության վրա հայտնաբերել են երկու զոհված ալպինիստի մարմինները։ Խմբի երկու անդամի հաջողվել է տարհանել, մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։