Սպորտ 3 ամիս առաջ - 20:31 25-07-2026

«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը։

Թեև ակումբների միջև պաշտոնական բանակցություններ դեռ չեն ընթանում, բրազիլացի վինգերի տեղափոխության գաղափարը լիակատար հավանության է արժանացել «զինագործների» ղեկավարության բոլոր մակարդակներում։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է The Athletic-ի հեղինակավոր լրագրող Դևիդ Օռնշտեյնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներկա պահին «արքայական» ակումբին չի հաջողվում առաջընթաց գրանցել Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, որի գործողության ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ընդ որում, մադրիդյան ակումբում չեն ցանկանում, որ 26-ամյա աստղն ապագայում հեռանա անվճար կարգավիճակով, ինչը կարող է արագացնել նրա վաճառքի գործընթացը։

Նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատականներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 140 մլն եվրո։ Այս մասին փոխանցում է ArmSport.am-ը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի