Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 11:02 25-07-2026

Ընտրական ռինգը կտեղափոխվի Կոտայք․ սուր աղիքային վարակման դեպքեր ՝ Ֆրանսիայի դեսպանատանը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ հուլիսի 14-ին կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո արձանագրված զանգվածային հիվանդացության դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել․ «Բուժհաստատություններից ստացվել է ոչ թե սննդային թունավորման, այլ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշումներով 12 շտապ հաղորդում»։ Հետազոտությամբ հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp.։
ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հիվանդների մոտ արձանագրվել են աղիքային վարակի բնորոշ ախտանշաններ։
«Բուժառուների մոտ արձանագրվել են լուծ, փսխում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ջրազրկում, ուշագնացություն, մկանային ցավ, ընդհանուր թուլություն»։ 12 տուժածներից 4-ը տարբեր ժամկետներով հոսպիտալացվել են, սակայն այսօրվա դրությամբ բոլորն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից։



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի լինելու։ Նիստը լինելու է ոչ թե կառավարության ծրագրի կամ վարչապետի քաղաքական ելույթի, այլ նոր խորհրդարանի ինստիտուցիոնալ ձևավորման նիստը։ Այդ օրը կձևավորվեն այն մարմիններն ու պաշտոնները, որոնք առաջիկա հինգ տարիներին կազմակերպելու են Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը։


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից պետականության ամենակարևոր գաղափարներից մեկն այն է, որ պետությունը չի նույնացվում որևէ իշխանության հետ, իսկ իշխանությունը չի նույնացվում իշխանության ղեկին գտնվող անձի հետ։ Երբ այս սկզբունքը խախտվում է, սկսվում է պետական կառավարման ամենավտանգավոր փուլերից մեկը, որի ընթացքում աստիճանաբար կազմաքանդվում են այն մեխանիզմները, որոնք պետք է սահմանափակեն իշխանությունը, վերահսկեն դրա գործունեությունը և ապահովեն հանրային շահի գերակայությունը։ Այդ պահից սկսած պետությունը դադարում է հիմնվել ինստիտուտների վրա և սկսում է հիմնվել անհատի կամ փոքր խմբի կամքի վրա։ Ժողովրդավարական պետությունների փորձը ցույց է տալիս, որ ուժեղ պետությունը բնավ այն չէ, որտեղ իշխանությունն ամեն ինչ կարող է անել, այլ այն, որտեղ նույնիսկ ամենահզոր կառավարությունը սահմանափակված է օրենքով և անկախ ինստիտուտներով։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից