Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 17:03 24-07-2026

Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամիսներ առաջ անժամանակ կյանքից հեռացավ «Բանակում» հայտնի սերիալից հանրությանը քաջ հայտնի, երգիչ Գոռ Հարությունյանի եղբայրը՝ Գագիկը: Հարազատի կորուստը ծանր հարված էր ընտանիքի համար:

«MediaHub»-ի տաղավարում Գոռը, չկարողանալով զսպել հույզերն ու արցունքները, առաջին անգամ պատմել է եղբոր կյանքի վերջին օրերի և սեփական անսփոփ ապրումների մասին:

Հարցազրույցի ընթացքում երգիչը խոստովանել է, որ եղբոր բացակայությունը գնալով ավելի խորն է զգացվում, իսկ ցավը՝ անդառնալի.
«Ես իրեն բացակա չեմ դրել, ինքը կա, մեզ հետ է, բայց անդառնալի ցավ է եղբորս կորուստը»,- նշել է Գոռը:

Գոռ Հարությունյանը պատմել է, թե ինչպես է իմացել եղբոր վատառողջ լինելու մասին և ինչպես է հասցրել վերջին անգամ տեսնել նրան հիվանդանոցում.
«Շատ պատահական ստացվեց. իր կինն ու երեխաներն այստեղ էին, ինքը պետք է գար։ Ես հետ եմ եկել Կրասնոդարից, մի տասը օր հետո իր հետ խոսեցի, ասաց՝ լավ չի զգում: Տղաներին ուղարկել եմ իրենց տուն, տարել են հիվանդանոց, և այդ վատ դեպքը եղավ։ Ես հասցրել եմ իրեն տեսնել, բայց հիվանդանոցում»,- հուզմունքով հիշել է նա:

Անդրադառնալով ժամանակի հետ ցավի ամոքման թեմային՝ երգիչն ընդգծել է, որ իրականում ոչինչ չի մոռացվում, այլ հակառակը՝ կարոտն ու ցավն ավելի են խորանում.
«Ես չէի ասի, որ վերքը սպիանում է, գնալով ավելի է ցավեցնում։ Կյանքը շարունակվում է, փորձում ես ապրել, ես չեմ էլ ցանկանում, որ ինձ հասկանան, չեմ ուզում։ Ավելի ես սկսում կարոտել»,- եզրափակել է Գոռը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից