Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:00 23-07-2026

Կինը, ով կտանի ամուսնու ծեծը, բարոյակա՞ն է. Լիլիթ Բասյանը պատասխանել է իրեն քննադատողներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանից 2019 թվականի ամուսնալուծությունից հետո նա հայտնել է, որ նոր հարաբերությունների մեջ է՝ իր ընտրյալը բրազիլացի է։

Սոցցանցերում տարածված քննադատություններին ի պատասխան՝ Լիլիթը նշել է, որ հասարակությունը հաճախ բարոյական է համարում այն կնոջը, ով լուռ հանդուրժում է ամեն ինչ, մինչդեռ ինքը նախընտրել է ապրել սեփական երջանկությամբ։

Նա նաև արձագանքել է հարցերին, թե ինչու հայ տղամարդու չի ընտրել՝ ընդգծելով, որ ապրում է այնպես, ինչպես ցանկանում է, և իր ընտրություններով չի վնասում ուրիշներին։ Վերջին շրջանում Լիլիթը պարբերաբար հրապարակումներ է անում իր սիրելիի հետ։

Դրանցից մեկին կից նա գրել է, որ տարիներ շարունակ զգացել է՝ իր մարդը Հայաստանից չէ, և այժմ, հանդիպելով նրան, իրեն զգում է տանը՝ հավելելով, որ իրեն աշխարհի ամենահարուստ մարդն է զգում։

Տեսանյութ:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից