Սպորտ 3 ամիս առաջ - 20:34 22-07-2026

Հայտնի է դարձել, թե ով կգլխավորի Բելգիայի ազգային հավաքականը

Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան (RBFA) համաձայնության է եկել հոլանդացի մասնագետ Մարկ վան Բոմելի հետ՝ նրան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու շուրջ։

Կողմերն արդեն համաձայնեցրել են աշխատանքային պայմանագրի կետերը, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Բացի այդ, արդեն քննարկվել է նաև նոր մարզչական շտաբի կազմը։

Նշվում է, որ Վան Բոմելը հայտնի է որպես ուժեղ տակտիկ և ֆուտբոլիստների հետ աշխատելու մեծ հմտություններ ունեցող մասնագետ։ Որպես միակ թերություն առանձնացվում է այն հանգամանքը, որ հոլանդացին չի տիրապետում ֆրանսերենին, սակայն նա մտադիր է լրացնել այդ բացը՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ վարժ խոսում է գերմաներեն, անգլերեն, իտալերեն և իսպաներեն։

49-ամյա մասնագետը 2022-2024 թվականներին գլխավորել է բելգիական «Անտվերպենը»։ Մինչ այդ նա աշխատել է գերմանական «Վոլֆսբուրգում» և հոլանդական ՊՍՎ-ում, ինչպես նաև որպես մարզչի օգնական հանդես է եկել Ավստրալիայի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականներում։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում