Սպորտ 3 ամիս առաջ - 20:55 22-07-2026

ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։

Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 472 լրագրող՝ 121 երկրից։ Արդյունքների ամփոփումից հետո 39-ամյա արգենտինացին վաստակել է 1179 միավոր։ Նշենք, որ Մեսսին մրցաշարն ավարտել է 8 խփած գնդակով՝ դառնալով աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ համարը։

AIPS-ի վարկածով ԱԱ-2026-ի լավագույն 10 ֆուտբոլիստները․
Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 1179 միավոր
Կիլիան Մբապե (Ֆրանսիա) — 717 միավոր (10 գոլով՝ մրցաշարի լավագույն ռմբարկու)
Ջուդ Բելինգեմ (Անգլիա) — 470 միավոր
Էրլինգ Հալանդ (Նորվեգիա) — 460 միավոր
Լամին Յամալ (Իսպանիա) — 304 միավոր
Ռոդրի (Իսպանիա) — 285 միավոր (մրցաշարի պաշտոնական լավագույն խաղացող)
Վոզինյա (Կաբո Վերդե) — 189 միավոր
Հարի Քեյն (Անգլիա) — 130 միավոր
Միկել Օյարսաբալ (Իսպանիա) — 118 միավոր
Մայքլ Օլիսե (Ֆրանսիա) — 91 միավոր

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն է հռչակվել Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինայի ընտրանուն։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում