Սպորտ 3 ամիս առաջ - 22:06 21-07-2026

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գնդակին ու նախաձեռնությանը հիմնականում տիրում էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն:

«Շեմրոկ Ռովերս»-ը հիմնականում գործում էր հակագրոհների ժամանակ: Առաջին կեսում երկու թիմերից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:

Երկրորդ կեսի մեկնարկին «Արարատ-Արմենիա»-ն օգտագործեց իր հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Սանդրո Լիման: «Շեմրոկ Ռովերս»-ը բաց թողած գնդակից հետո սկսեց առավել ակտիվ գործել, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանները հստակ էին գործում: Հանդիպման 80-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Զիդանը:

«Արարատ-Արմենիա»-«Շեմրոկ Ռովերս»` 2:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Իռլանդիայում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում