Ներքին 3 ժամ առաջ - 19:08 21-07-2026

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է 200.000 դրամով

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին 200 հազար դրամով։

Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ-ից։

Այս մասին գրում է Փաստինֆոն։

Ըստ որոշման՝ Կարապետյանին տուգանել են կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

«Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,- նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ։

Նկատենք, որ Սամվել Կարապետյանն առ այս պահը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու ժամանակ՝ 2026 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ սահմանափակված են եղել նրա շփումների շրջանակը, արգելվել միասին ապրող անձանցից բացի այլ անձանց հետ հաղորդակցվելը։

ԿԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սարգսի Կարապետյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել