Սպորտ Արտաքին 1 ամիս առաջ - 09:35 21-07-2026

Թրամփի լուսանկարները հեռացվել են ԱԱ-ի պաշտոնական ֆոտոշարքերից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական մրցանակաբաշխության արարողությունից հետո աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները հեռացվել են միջոցառման բոլոր պաշտոնական ֆոտոշարքերից այն բանից հետո, երբ նա անսպասելիորեն միացել էր Իսպանիայի ազգային հավաքականի չեմպիոնական խմբային լուսանկարահանմանը։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կազմակերպիչները ստիպված են եղել դիմել այդ քայլին, քանի որ քաղաքական գործչի ներկայությունը շատերի բացասական արձագանքներին էր արժանացել։ Ըստ ականատեսների և միջազգային մամուլի հաղորդումների՝ չեմպիոնական գավաթը հանձնելուց հետո Թրամփը դուրս է եկել խաղացողների կենտրոն, հայտնվել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների կողքին և հրաժարվել է հեռանալ խաղադաշտից, երբ թիմը պատրաստվում էր անցկացնել ավանդական հաղթական լուսանկարահանումը։

Այս պահվածքը մեծ քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ ֆուտբոլային ֆեդերացիայի ետնաբեմերում, ինչի արդյունքում պաշտոնական ֆոտոարխիվներից ջնջվել են բոլոր այն կադրերը, որտեղ ԱՄՆ նախագահը գտնվում էր չեմպիոնական կազմի կենտրոնում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված