Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ. նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները. Վուչիչ
Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ:
Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Ավելի վաղ նա նշել էր, որ Սերբիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների առաջընթացի հիմնական պայմաններից մեկը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալն է։