Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:30 14-07-2026

Ընդդիմախոսների բռնաճնշումները ընտրակեղծիքները մարսելու համար են

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճած կնոջն ազատել են աշխատանքից։ Այս մասին գրել է դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո։ Ասեմ՝ Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով»։

Իրավապաշտպանները Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում են որակում։ Ինչո՞ւ է Փաշինյանը այս կարգի բռնաճնշումներ կիրառում։ Դրանք կապ ունե՞ն ընտրությունների հետ։

Առաջին հայացքից անհասկանալի է, թե ընտրություններից հետո ինչո՞ւ են քաղաքական հետապնդումներ իրականացնում։ Ընտրություններից առաջ քաղաքական հետապնդումները տրամաբանական բացատրություն ունեին։ Փաշինյանը ճնշում էր, հալածում մրցակիցներին, սպառնում, որ նրանց խաղից դուրս հանի, կարողանա հաղթել ընտրություններում ու պահպանել իշխանությունը։ Հիմա, երբ նա արդեն հաղթել է, 3/5-րդ ունի, նրա հաղթանակը ճանաչել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, ի՞նչ իմաստ ունի ընդդիմախոսներին հալածելը, ի՞նչ արդարացում ունեն զանգվածային բնույթ ստացող բռնաճնշումները։

Տարածված տեսակետ կա, թե այս բռնաճնշումները կապ ունեն ընտրությունների հետ։ Ասում են, թե բռնաճնշումները ընտրակեղծիքների շարունակությունն են, ճնշում են, որ մարսեն կեղծիքները։ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ քաղաքական համայնքում ի հայտ կգան կարող ուժեր, որոնք կկարողանան աշխարհին ապացուցել, որ հունիսի 7-ի ընտրությունները կեղծված են, և Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ։ Եվ ազատ աշխարհն իրենից երես կթեքի ու կպահանջի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս հեռանկարից վախենալով՝ նախաձեռնում են բռնաճնշումներ, որ կարողանան անվրդով կառավարել առաջիկա տարիներին։ Այսպիսով՝ բռնաճնշումներ են իրականացնում, որ հանրության մեջ չմնա մեկը, որը կասկածի տակ կդնի Փաշինյանի իշխանության օրինակարգությունը։ Եթե այս վարկածը ճիշտ է, նշանակում է՝ Փաշինյանի իշխանության սոցիալական հիմքերը թույլ են։ Եվ ենթադրելի է, որ արտահերթ ընտրություններում Փաշինյանը կպարտվի ու ընդդիմություն կդառնա։

Մեկ այլ վարկածով՝ բռնաճնշումները թելադրված են Մոսկվայի կողմից։ Տարեցտարի պակասում են հակաժողովրդավարական երկրները։ ՌԴ-ն մեկը մյուսի հետևից դավաճանում է իր դաշնակիցներին, հանձնում նրանց։ Վերջին տարիներին Մոսկվան մի քանի անգամ դավաճանել է նաև հայ ժողովրդին, սակայն Փաշինյանը շարունակում է ռուսամետ կուրսը։ Այս իրավիճակում Կրեմլի համար կարևոր է, որ բռնաճնշումներ լինեն, և ՀՀ-ն իր էությամբ նմանվի հակաժողովրդավարական Ռուսաստանին, որտեղ ևս հալածվում են այլախոհները, ընդդիմադիր գործիչները։ Եվ քանի դեռ Հայաստանում ընդդիմախոսները քաղաքական հետապնդումների են ենթարկվում, հույս կա, որ ՀՀ-ն չի փորձի ԵՄ անդամ դառնալ, քանի որ ազատ աշխարհի երկրներում այսպիսի բռնաճնշումներ չկան։

Այս առումով ուշագրավ է այն, որ բռնաճնշումների ենթարկվողների մեծ մասը ռուսամետ գործիչներ են, սակայն Մոսկվան նրանց չի պաշտպանում, հրապարակավ չի պահանջում նրանց ազատել կալանքից, հետապնդումից՝ տպավորություն ստեղծելով, թե այս բռնաճնշումներն իրեն ձեռնտու են, քանի որ այս կերպ Հայաստանը նմանվում է հակաժողովրդավարության ու հակաքաղաքակրթության միջնաբերդ Կրեմլին և դառնում է նրա բնական դաշնակիցը։

Ուշագրավ է նաև այն, որ Փաշինյանը ներկայացնում է, թե քաղաքական հետապնդումների ենթարկվողները ռուսական գործակալներ են, խաղաղության և քաղաքակրթության սպառնալիք։ Այսպես է ներկայացնում, որ ԵՄ-ն ու ժողովրդավարական մյուս երկրները չդատապարտեն իրեն այս բռնաճնշումների համար։ Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ Փաշինյանը անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում չէ։ Նա անթաքույց ռուսամետ կուրս է վարում։ Բայց քանի որ մյուս երկու ուժերն ավելի ռուսամետ են, ապա ԵՄ-ն, ժողովրդավարական երկրները պաշտպանում են Փաշինյանին։ Վերջինս էլ ոգևորվում է այդ աջակցությունից և ընդլայնում բռնաճնշումների շրջանակը։

Կարճ ասած՝ բռնաճնշումների ալիքն ուղղակի կապ ունի հունիսի 7-ի ընտրությունների և ընտրակեղծիքների հետ։ Ընդդիմադիրների կարծիքով՝ ՔՊ-ն կեղծել է ընտրությունները։ Հիմա էլ ճնշում է «հորքուրի գանձ» մրցակիցներին, որ մարսի այդ ընտրակեղծիքները, ամրացնի սոցիալական հողը, ավելի աջակցություն ստանա Արևմուտքից և անվրդով կառավարի մինչև 2031-ի ընտրությունները, որոնց ժամանակ հնարավոր է՝ պարտվի և ընդդիմություն դառնա։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
22:37 Ողբերգական դեպք՝ Երևանում. բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
23:10 Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ․ Արաղչի