Մամուլ 2 ամիս առաջ - 08:35 14-07-2026

Թեժ մրցակցություն է սպասվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել, նրա պաշտոնական կենսագրության մեջ էլ ծառայության մասին ոչ մի տող չկա։

Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Մենք վերջերս գրել էինք, որ նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում, ըստ լուրերի, ԵԿՄ-ն լուծարվելու է «Վետերանների միություն» ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի՝ ակնարկելով, թե քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ական թեկնածուների հետ։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան