Սպորտ 3 ամիս առաջ - 22:42 13-07-2026

Սպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմում

Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալ Ահլին» ընկերական խաղում ուժերն է չափել ավստրիական «Պինցգաու Զալֆելդենի» հետ և ջախջախիչ՝ 8:0 հաշվով հաղթանակ տարել:

Հայ կիսապաշտպանը խաղադաշտում աչքի է ընկել արդեն 29-րդ րոպեին՝ հեռահար դիպուկ հարվածով գրավելով մրցակցի դարպասն ու բացելով հանդիպման հաշիվը:

Իր Telegram-ալիքում Սպերցյանը կիսվել է տպավորություններով.
«Շաբաթ օրը կայացավ առաջին ընկերական հանդիպումս «Ալ Ահլիի» կազմում: Հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Սկիզբը դրված է»:

Հիշեցնենք, որ Սպերցյանի տեղափոխության մասին «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարել էր հուլիսի 7-ին: Հայ ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուսական ակումբը տրանսֆերի դիմաց կստանա 25 մլն դոլար, իսկ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 6 մլն եվրո:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, որի համակարգում հայտնվել էր դեռևս 10 տարեկանում: Նա իր ողջ կարիերան անցկացրել է «ցլերի» կազմում՝ գլխավոր թիմում նորամուտը նշելով 2020 թվականին: Ավելի վաղ ռուսական ակումբում հայտարարել էին, որ թիմի առաջատարի հեռանալը մեծ և ցավալի կորուստ է իրենց համար:

Ավարտված 2025/26 մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում անցկացրել էր 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով չեմպիոն դարձած Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում