Ներքին 3 ամիս առաջ - 21:32 13-07-2026

Ծառուկյանի ձիերը կառգրավվեն ու կհանձնվեն պետությանը. «Առավոտ»

«Մուլտի Գրուպ»-ին պատկանող ձիասպորտի ակումբին տեղեկություններ են հասել, որ առաջիկայում ակումբի 12 ձիերը նույնպես կարժանանան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիների ճակատագրին՝ կառգրավվեն ու կհանձնվեն պետությանը:

Գրում է «Առավոտը»։

Ակումբի ձիերից մեկի խնամակալ Մարիամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր պետք է գային ձիերի հետևից, սակայն անհրաժեշտ մարդաքանակն ու տեխնիկան չեն կարողացել ապահովել։

Ըստ մեր զրուցակցի՝ խոսակցություններ կան, որ վաղն են գալու ձիերի հետևից։

«Լուրերը վաղուց էին պտտվում, որ կարող են տանել։ Սկզբում հիմքեր չունեին, քանի որ ընտանի կենդանիներ են համարվում, և ով ուզում է, կարող է պահել, իսկ պայմաններն այստեղ լավն են։ Փորձում էին պայմաններից կառչել, ասել, թե պայմանները վատն են և այլն։ Դրան զուգահեռ՝ ունենք բոլոր ապացույցները, բժիշկների եզրակացությունները, որ ձիերը շատ լավ պայմաններում են ապրում։ Ձիերը չեն շահագործվում, միայն նրանց խնամակալներն են վարում ու խնամում։ Նախնական լուրեր են պտտվում, որ վաղն են ուզում գալ, որովհետև համապատասխան մարդ ու տեխնիկա չունեն։ Քանի որ այս ձիերը այստեղից դուրս չեն եկել, միայն երկու ձի է դուրս եկել մրցումների՝ իրենց մարզիկի հետ, ու վերադարձել։ Ռիսկ կա, որ կարող են տեղափոխել, և ճանապարհին ինչ-որ բան լինի ձիերի հետ. նրանք սովոր չեն այդ տեղափոխմանը, հատուկ մեքենայի մեջ մտնելուն և այլն»,- ասաց Սարգսյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին