Ներքին 1 ժամ առաջ - 18:53 13-07-2026

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,

մասնավորապես՝
- սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,
- խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում,
- խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի), պատշաճ չեն մաքրվել և չեն ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ամենից շատ դիտված