Սպորտ 3 ամիս առաջ - 18:28 12-07-2026

Ֆրանսիայում ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի օրը 70․000 ոստիկան կներգրավվի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի օրը Ֆրանսիայի տարածքում կարգուկանոնին կհետևի շուրջ 70․000 ոստիկան և ժանդարմ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ Գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Խաղը կկայանա հուլիսի 14-ին: Դաշտում կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները: Բացի այդ, հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշում են գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։

«Հուլիսի տասնչորսին 70 հազար ժանդարմ և ոստիկան կներգրավվի երկրի ողջ տարածքում, ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ երեկոյան»,- ասել է Նունյեսը։

Նրա խոսքով՝ իրավապահները պատրաստվելու են հնարավոր անկարգություններին։ Մայրաքաղաքում կարգուկանոնին կհետևի մոտ 5 հազար մարդ։

Ինչպես նա հիշեցրել է, քառորդ եզրափակչի երեկոյան, երբ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Մարոկկոյին, իրավապահները 89 ձերբակալություն են իրականացրել։ Ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունների ֆոնին երկրի հյուսիսում դժբախտ պատահարի հետևանքով նաև մեկ աղջիկ է զոհվել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում