Սպորտ 3 ամիս առաջ - 17:45 12-07-2026

Սաուդյան գործակալը գնահատել է Սպերցյանի հեռանկարները «Ալ-Ահլի»-ում

Ֆուտբոլային գործակալ Ահմեդ ալ-Մուալիմը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» աղմկահարույց տեղափոխությունը:

Փորձագետը վստահ է, որ հայ ֆուտբոլիստի խաղային ինտելեկտն ու փորձը կօգնեն նոր ակումբին լուծել ամենահավակնոտ խնդիրները։

Ալ-Մուալիմը նշել է, որ վաղուց և մեծ ուշադրությամբ հետևում է Սպերցյանի կարիերայի զարգացմանն ու խաղադաշտում նրա կայացրած մարտավարական որոշումներին։

Գործակալն ընդգծել է, որ հիանալի հարաբերությունների մեջ է կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ, թեև անձամբ չի մասնակցել տրանսֆերի ձևակերպման գործընթացին: Սաուդյան մասնագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելք տեղափոխվելը հիանալի և ժամանակին արված մարտահրավեր է խաղացողի համար:

««Կրասնոդարում» Սպերցյանն առանցքային ֆուտբոլիստ էր: Կարծում եմ՝ Սաուդյան Արաբիայում ևս նա կարող է լիովին դրսևորել իրեն և հասնել մեծ հաջողությունների: Սա նրա համար չափազանց կարևոր փորձ կլինի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի բարձր նպատակներ է դնում իր առջև «Ալ-Ահլին»»,- ալ-Մուալիմի խոսքերը մեջբերում է Euro-Football.Ru-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ-Ահլիին»: Սաուդյան Պրո-Լիգայի գործող բրոնզե մեդալակրի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը կնքվել է «3+1» ձևաչափով։ Սպերցյանը նոր թիմակիցներին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ։

26-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, իսկ ակումբի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2021 թվականից։

Ընդհանուր առմամբ՝ «ցլերի» կազմում նա մասնակցել է 185 հանդիպման՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։

Միայն ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում Սպերցյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 14 գնդակի և 18 ասիստի հեղինակ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում