Մամուլ 3 ամիս առաջ - 08:48 11-07-2026

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը եւ նախօրեին գործարանի առջեւ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին․ «Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում»։

Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին եւ հորդորել՝ չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով՝ բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել:

Նաեւ ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:

Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, փոխնախարար Զաքարյանը, հավանաբար, նման ախորժակ ունի, դրա համար էլ անթաքույց քծնում է Փաշինյանին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում