Ներքին 1 ժամ առաջ - 21:13 10-07-2026

Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

Ամենից շատ դիտված

14:46 Բարի գալուստ, իմ ամենամեծ երջանկություն. բլոգեր Քրիստինեի առաջնեկն է լույս աշխարհ եկել
09:00 Ի՞նչ է գրավադրել Նիկոլ Փաշինյանը, որ ստացել է 44 մլն դրամ վարկ
15:36 Պուտինը կփորձի գրավել Վրաստանն ու Հայաստանը. Սաակաշվիլի
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
16:27 Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո
13:30 Արա Աբրահամյանն այնքան խիզախ չէ, որ ընտրի հայկական շահը
09:26 Ոչ մի փոխզիջում. Պուտինը մերժել է խաղաղության առաջարկներն ու պատրաստվում է հակամարտության նոր սրացման
16:35 Փաշինյանը սխալվում է. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին. Ագնեսա Խամոյանը Արեգնազ Մանուկյանի մասին
15:13 Մենք արդեն 4-րդ կուրս հասանք, մնաց 10 օր. Գոռ Հակոբյանը որդու բուժման ընթացքից նոր լուսանկար է հրապարակել
11:53 Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է. Թանդիլյան