Սպորտ 3 ամիս առաջ - 20:54 10-07-2026

ԱԱ-2026. Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության

Ֆրանսիայի հավաքականի՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալու ուրախությունը ստվերվել է ողբերգական միջադեպով։

Երկրի հյուսիսում գտնվող Օնուա-Էմերի (Նոր դեպարտամենտ) համայնքում ազգային թիմի հաղթանակի տոնակատարության ժամանակ դժբախտ պատահար է գրանցվել, որը խլել է երիտասարդ աղջկա կյանք։

Ինչպես հայտնում են ֆրանսիական La Voix du Nord և TF1 Info պարբերականները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել Մարոկկոյի նկատմամբ տարած հաղթանակից անմիջապես հետո։ 17-ամյա երկրպագուհին որոշել է բարձրանալ մեծաբեռնատար մեքենայի թափքի վրա, սակայն կորցրել է հավասարակշռությունը, ընկել և հայտնվել տրանսպորտային միջոցի անիվների տակ։

Ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել աղջկա կյանքը. ստացած ծանր վնասվածքներից նա տեղում մահացել է։ Դեպքի պահին աղջկա կողքին եղել են ևս վեց անչափահասներ. նրանցից մեկը շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, իսկ բեռնատարի վարորդը ժամանակավորապես ձերբակալված է։

Հիշեցնենք, որ Բոսթոնում կայացած ԱԱ-2026-ի քառորդ եզրափակչի խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մարոկկոյի ընտրանու նկատմամբ: Հուլիսի 14-ին կայանալիք կիսաեզրափակչում ֆրանսիացիները ուժերը կչափեն Իսպանիա — Բելգիա զույգի հաղթողի հետ։ Իսկ այդ հանդիպումը կկայանա արդեն հուլիսի 10-ին:

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում