Ներքին 1 ժամ առաջ - 22:14 09-07-2026

Օջախապետը, անդրադառնալով IMEI-ների օրինագծին, ասում է՝ կորպորացիաները ձեր տվյալները ունեն, մեզ չեք ուզում տալ. մեդիափորձագետ

Հրապարակախոս, խմբագիր, մեդիափորձագետ Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դուք այդ վստահությունը չեք վաստակել

Էսօր օջախապետը կառավարության նիստում, անդրադառնալով IMEI֊ների օրինագծին, որով բոլորիս հեռախոսները հաշվառման են վերցնելու ու փող քերեն դրա համար, ասում ա դե սաղ աշխարհը, կորպորացիաները ձեր տվյալները ունեն, մեզ չեք ուզում տաք։ Ոնց որ ասի՝ դե սաղի հետ քնել ես, բեր մի հատ էլ ես քեզ հետ քնեմ։

Չէ, օջախապետ ջան, բոլորի հետ իմ կամքով ու գիտակցությամբ եմ քնում, բոլորն ինձ իմ տվյալների դիմաց ծառայություն են մատուցում, գիշերուզօր բարելավում են սերվիսն ու գործիքները։ Այդ բոլորը ցույց են տալիս իմ տվյալների տեղը, ձևը, չափը, կուտակման մեթոդներն ու երբեմն նույնիսկ ցույց են տալիս դրանք ոնց կառավարեմ։ Կուզեմ, կդառնալ աթվային մարդ, կրկնում եմ ԻՄ ԿԱՄՔՈՎ, իսկ ստեղ դուք ձեր գնջե կառավարման որակով ուղղակի հարկադրում եք ինձ՝ անայլընտրանք։ Երբ ձեր անասնագոմ ԱԻՆ֊ից իմ անձնական տվյալները արտահոսել էին ու մի լավ ախպեր զանգել հարցնում էր թե խի եմ իրա օբեկտի վրա զանգել, թե շենքից հելնող ծուխը նորմալ էր, իզուր «վալնավատ» չլինեմ, ձեզնից ոչ մեկ պատասխան չտվեց դրա համար, այնինչ էդ լավ ախպերը կարար որոշեր որ ես «գործ տվող» եմ ու գար վրես սամասուդի։

Ես ձեզ ու ձեր գոմ կառավարմանը չեմ վստահում, երբ Աղազարյան Հովիկի անձնական նամակագրությունը ամբողջ ֆրակցիայով ու վարչությամբ տպել էիք, քննիչից վերցրել ու սարքել ոտնի կոխան ձերոնց՝ ես ձեզ չեմ վստահում։ Երբ քաղմասներում ձեր մենթերը մարդկանց անձնական տվյալների արտահոսք են անում, հետո էդ մարդկանց գնում են իրենց տներում ու թաղերում ծեծում ու ինքնադաստաստան են տեսնում՝ ես ձեզ չեմ վստահում։ Երբ Քոչարյանին օդանավակայան նկարում եք ու ձեր ԱԱԾ աշխատողը քո իսկ խոսքերով կարա ինքն իրա «կայֆով» որոշի ու դա սլիվ անի՝ ձեզ չեմ վստահում։

Երբ ֆբ էջս փորձել են կոտրել, այն էլ մի քանի անգամ ու հաստատ դա ընդդիմությունը չէր, չէ՝ ես ձեզ չեմ վստահում։ Դուք թքած ունեք թե անհատի, թե քաղաքացու ու նրա անձնական կյանքի ու տվյալների վրա, ձեր օջախում ոչ իրավունք կա, ոչ օրենք, ձեր օջախում իրավապահ, պարկեշտ քաղաքացին «ուլ» ա, իսկ վարկերը չփակողներն ու գինովցած վարորդները պատկառանքի արժանի ու համաներվող ձեր իսկ կողմից։ Ես գարշում եմ թե ձեր կառավարման որակից թե ձեր կառավարման արժեքներից ու հա ավելի լավ ա տիկտոկից սփոթիֆայ ու գուգլ ամեն ինչս իմանան, բայց ես դա տեսնեմ, ես տամ ու իմանամ ինչ ա լինելու դրա հետ։

Չէ, ես ձեզ չեմ վստահում, դուք այդ վստահությունը չեք վաստակել, ավելին բազմաթիվ օրինակներով ցույց եք տվել որ Արագածի գագաթից թքած ունեք անհատի, անվտանգության ու վստահության վրա:

Ոչ թե հեռախոսների շուկան արտահանի ռուսաստան, գները բարձրացնի ներքին շուկայում, հետո մարժան նստի ու գլխի քցի թե բերեք էն եթիմների ներկրածների վրա փող դնենք, ձեռի հետ էլ վերահսկողության գործիքներ սարքենք, մարդ ես վաղն էլ դրանց հիբրիդային թշնամիներ հայտարարելու լինենք։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի