Թուրքիան զարգացնում է տնտեսական հարաբերություններն Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ 2025-ի 6 ամսվա ընթացքում Թուրքիայից Աֆրիկա արտահանումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 11 մլրդ դոլարի։
Թուրքական ընկերությունները դարձել են ոչ միայն արտահանողներ, այլև մշտական ներդրողներ և ռազմավարական գործընկերներ մայրցամաքում ենթակառուցվածքների, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում։
Թուրքիայից աֆրիկյան երկրներ իրականացված արտահանումների ամենամեծ չափաբաժինը՝ 2.2 մլրդ դոլարը, բաժին է ընկել Մարոկկոյին։ Ներդրումները հիմնականում արվել են ավտոմոբիլային, տեքստիլ, լոգիստիկ ոլորտներում։ Թուրքիայի ներդրողների համար կարևոր են նաև Եգիպտոսն ու Ալժիրը։
Թուրքիան մտադիր է Եգիպտոսի հետ առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի, իսկ Ալժիրի հետ՝ 950.9 մն դոլարի։ Հավելենք, որ 2025-ի առաջին կեսին Եգիպտոս իրականացված արտահանումներն էլ կազմել են շուրջ 2 մլրդ դոլար:
Աղբյուր՝ Ermenihaber