Արտաքին 1 ամիս առաջ - 20:37 08-07-2026

Ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ 8 զինծառայող. Tasnim

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմաօդային և ռազմածովային ուժերի ութ զինծառայողներ զոհվել են Իրանի հարավում ԱՄՆ զինված ուժերի հարձակման հետևանքով։

Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության կողմից երեք նավերի վրա ենթադրյալ հարձակումների։