Ներքին 1 ամիս առաջ - 18:43 05-07-2026

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Opel Zafira»-ն մասամբ հայտնվել է ձորակում. shamshyan.com

Այսօր` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արթուր Հ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: