Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 13:51 04-07-2026

Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Խոսքի զգալի մասը նա նվիրել է ամերիկյան ինքնության, մշակույթի և ներքին քաղաքականության հարցերին, ինչպես նաև կտրուկ քննադատել է կոմունիզմը՝ այն անվանելով երկրի գլխավոր սպառնալիքներից մեկը։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նկատվում է «կոմունիստական սպառնալիքի վերածնունդ», այդ թվում՝ որոշ նոր ներգաղթյալների կողմից, որոնք, ըստ Թրամփի՝ «կիսում են ամերիկյան կենսակերպին և մեծ հաջողությանը հակասող գաղափարներ»։ Նա նաև կոմունիզմն անվանել է «Սահմանադրության թշնամի», «1776 թվականի հուլիսի 4-ի թշնամի» և ընդհանրապես՝ «Ամերիկայի թշնամի»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկյան ազատությունը երկուս ու կես դար պահպանվել է ոչ միայն Սահմանադրության, այլև ժողովրդի մշակույթի և բնավորության շնորհիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին փորձեր են արվել «փոխել այս բացառիկ բնավորությունը, կտրել ամերիկացիներին իրենց սեփական պատմությունից» և զրկել երկիրն իր ինքնությունից։

«Մենք մեր երկրին կվերադարձնենք իր ինքնությունը։ Ամենից առաջ ամերիկացիները սիրում են ազատությունը»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ ամերիկացի լինելու համար պարտադիր չէ ծնվել ԱՄՆ-ում, «սակայն անհրաժեշտ է սիրել երկիրը և այն, ինչ կառուցվել է»։

Անդրադառնալով ԱՄՆ անկախությանը՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է. «250 տարվա պատմությամբ Ամերիկան աշխարհի ամենահին հանրապետությունն է։ Մենք աշխարհի ամենաազատ ժողովուրդն ենք։ Մենք ունենք աշխարհի ամենաարդար և ամենակայուն Սահմանադրությունը։ Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք։ Եվ Աստծու շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները մարդկության պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած ամենահաջողակ, ամենաշատ ձեռքբերումներ ունեցած և ամենաբացառիկ պետությունն է»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»