Արտաքին 3 ամիս առաջ - 12:32 03-07-2026

Ռուսական տանկերները կասկածվում են ՆԱՏՕ-ի բազաները լրտեսելու մեջ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնությունը տարիներ շարունակ թիրախային վերահսկողություն և հետախուզություն է իրականացնում եվրոպական երկրների միջուկային ու ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ՝ օգտագործելով սեփական ստվերային նավատորմի
տանկերներից արձակվող լրտեսական անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հավելելով, որ ռուսական կողմը հաջողությամբ կիրառում է առևտրային քողի տակ գտնվող նավթակիր նավերը որպես ռազմական հարթակներ, ինչը թույլ է տալիս աննկատ մոտենալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծովային սահմաններին և այնտեղից կառավարել օդային հետախուզությունը՝ լրջագույն սպառնալիք ստեղծելով Արևմուտքի անվտանգության համակարգի համար:

Հետազոտության տվյալների համաձայն՝ 2024 թվականի վերջից ի վեր ավելի քան 10 եվրոպական պետություններում արձանագրվել է լրտեսական ԱԹՍ-ների մասնակցությամբ 144 խորհրդավոր միջադեպ, ընդ որում՝ ՀՕՊ համակարգերին չի հաջողվել խոցել դրանցից և ոչ մեկը: Ռազմական վերլուծաբանները շեշտում են, որ անօդաչուները հիմնականում հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ-ի՝ Միացյալ Թագավորությունում տեղակայված ռազմական բազաների մոտ. մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերին ԱԹՍ-ներ են ֆիքսվել Լեյքենհիթ ավիաբազայի մոտ, որտեղ ամիսներ առաջ տեղակայվել էր ԱՄՆ միջուկային զինանոցը, իսկ 2026 թվականի մայիսին նմանատիպ սարքեր են նկատվել Գերմանիայի սուզանավային կարևորագույն բազայի հարևանությամբ:

Արևմտյան հատուկ ծառայությունները հիմնավոր կասկածներ ունեն, որ այս թռչող սարքերն արձակվել են ռուսական ստվերային նավատորմ Seasons 1 և Hav Dolphin նավթակիրներից, որոնք միջադեպերի ժամանակ գտնվել են հենց այն ծովային ավազաններում, որոնք աշխարհագրորեն մոտ են եղել թիրախավորված ռազմական օբյեկտներին:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ