Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար նավերին՝ ի պատասխան սեփական նավերի վրա հարձակումների։
«Ամեն ինչ պարզ է. եթե Իրանը սկսի կրակել մեր նավերի վրա, մենք կոչնչացնենք և կխորտակենք նրանց տանկերները։ Նրանց մնում է միայն չկրակել ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա», – գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում։
Նախարարի խոսքով՝ «իրանական նավթային նավատորմը անպաշտպան է», քանի որ երկրում ոչ ծովային, ոչ էլ օդային ուժեր չեն մնացել։