Արտաքին 1 ժամ առաջ - 23:32 02-07-2026

Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար. Հաքան Ֆիդան

Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ միջազգային հանրության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք չենք մտադիր նահանջել մեր դիրքորոշումից։ Իսրայելը խնդիր է ոչ միայն Թուրքիայի համար, այլև ամբողջ աշխարհի։ Իսրայելի կառավարությունը դարձել է բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել», – CNN Turk-ի եթերում ասել է Ֆիդանը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան առաջինն էր, որ խզեց առևտուրը Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում նրա ագրեսիայի պատճառով։ «Մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը խմբ.) հանկարծակի խզեց Իսրայելի հետ տարեկան 10 միլիարդ դոլարի առևտուրը։ Կարևոր է վճռական դիրքորոշում ընդունել և սկսել ինչ-որ բան անել», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի իշխանությունները պարբերաբար կոշտ հայտարարություններ են անում Իսրայելի դեմ՝ մեղադրելով նրան Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ։ Թուրքիան 2024 թվականի մայիսից դադարեցրել է հրեական պետության հետ բոլոր առևտրային հարաբերությունները։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել