Արտաքին 4 ամիս առաջ - 22:32 30-06-2026

Հունաստանը դեմ է Ֆրանսիա-Թուրքիա ռազմական մերձեցմանը

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ռազմական ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ լուրերը լայն արձագանք են ստացել հունական մամուլում։

Հունաստանում տարակուսանքով ու խիստ քննադատությամբ են հետևում Փարիզի և Անկարայի միջև ընթացող բանակցություններին՝ դրանք որակելով որպես «մեծ դավաճանություն»։

Հունական կողմի մտահոգության պատճառը Թուրքիայի «Պողպատե գմբեթ» (Çelik Kubbe ) հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բազմաշերտ համակարգին ֆրանս-իտալական արտադրության SAMP/T հրթիռների հնարավոր ինտեգրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն են։

Հունական առաջատար լրատվամիջոցները շեշտում են, որ գործարքի իրականացման դեպքում էականորեն կհզորանա Թուրքիայի հակաօդային պաշտպանության կարողությունը և ուղղակիորեն կփոխվի Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում առկա ռազմական հավասարակշռությունը հօգուտ Անկարայի։

Աթենքում վերլուծաբանները նշում են, որ Ֆրանսիայի այդ քայլը հարցականի տակ է դնում Աթենք-Փարիզ առկա ռազմաքաղաքական դաշինքն ու համագործակցությունը։ Թուրքական մամուլում ուշագրավ է համարվում այն, որ Թուրքիա-Ֆրանսիա ռազմական շփումների ակտիվացումը համընկնում է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի հետ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ