Արտաքին 3 ամիս առաջ - 12:36 28-06-2026

Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է Հայաստանում քաղաքական դաշտի «մաքրումով»։

Ըստ նրա՝ Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։

Նա, մասնավորապես, հայտարարել է․

🔹 Քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները դարձել են Հայաստանի ներկայիս իշխանության բնորոշ գիծը։

🔹 Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ նոր ճնշումների փուլ է։

🔹 Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։

🔹 Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին դատելու է ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Երևանի քաղաքական հավակնությունները գերակշռել են ազգային շահերին։

Նա նշել է, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ գործողությունները դարձել են ՀՀ իշխանության «այցեքարտը», որոնք, ըստ նրա, սահմանակից են իրավական կամայականությանը և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Մեդվեդևի խոսքով՝ ընդդիմության դեմ ճնշումները, վարչական ռեսուրսի լայն կիրառումը և Արևմուտքի միջամտությունը բնորոշել են վերջին ընտրությունները։ Նա հայտարարել է․

Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի