Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:55 04-08-2023

Մոսկվան պնդում է՝ արևմուտքը «կեղտոտ մեթոդներով» Հայաստանին տրամադրում է ՌԴ-ի դեմ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է՝ արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ նրան տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ։ Այս մասին Գոնչարն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Դիվանագետն ընդգծել է, որ այսօր Մոսկվայի և Երևանի միջև «խիտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։

«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են ռուս-հայկական գործընկերությանը վնաս հասցնելու արևմտյան երկրների շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ , որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխը խորովածից շատ է»,- նշում է նա։

Նա նշել է, որ բոլորը կարող են «բազմիցս համոզվել աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, օրինակներով, թե «ինչպես է դրսեւորվում արևմտյան «բարեկամությունը»։ «Մենք ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստությանը։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք, ինչպես նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային եղանակով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- եզրափակել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում