Արտաքին 2 տարի առաջ - 18:13 30-11-2023

Լավրովը պնդում է՝ արևմուտքը սպանում է ԵԱՀԿ-ն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ արևմուտքը սպանում է ԵԱՀԿ-ն։ Այս մասին Լավրովն ասել է Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ։

Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի»։ Նրա համոզմամբ՝ կազմակերպությունը «անդունդի եզրին է»։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դրա ամենավառ վկայություններից մեկը Մերձդնեստրում տիրող կացությունն է, որտեղ «նպատակաուղղված կերպով սպանում են 5+2 ձևաչափը, այն վերջինն, ինչ մնացել է Մերձդնեստրի հակամարտության լուծմանն ուղղված համատեղ ջանքերից»։

«Մոլդովային Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի հաջորդ զոհի դերն է վերապահված»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ