Ներքին 3 ամիս առաջ - 18:14 27-06-2026

Փաշինյանն այցելել է «Կոնդ» թաղամաս, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայութունից։

Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանը։

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել պայմաններին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցել բնակիչների հետ։

«Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակառուցման հայեցակարգով, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ հունիսի 26–ին, թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններ են, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության և հուշարձանների պահպանումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձևավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։

«Կոնդ» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16.0 հա, որից նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Թաղամասում առկա են ՀՀ պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան և 8 նորահայտ հուշարձաններ՝ հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

«Կոնդի» զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը։ Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման և մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։

Բնակիչների հետ զրույցում վարչապետը ներկայացրել է հայեցակարգի մանրամասները և տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում՝ հետագա աշխատանքները փոխհամաձայնությամբ իրականացնելու նպատակով:

«Մենք ուզում ենք օգնել, որ այսքան տարի այսպիսի դժվար պայմաններում եք ապրել, նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի ժամանակի ընթացքում՝ փուլ առ փուլ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը: Կառավարության որոշմամբ՝ հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածից:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին