Ներքին 1 ժամ առաջ - 16:34 27-06-2026

Գյումրիի Շիրակացի փողոցը 2 ամիս է՝ քանդված է

Շիրակացի փողոցը Գյումրիի ամենածանրաբեռնված փողոցներից մեկն է, որտեղ արդեն շուրջ երկու ամիս շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, սակայն ճանապարհի քանդված վիճակը շարունակում է լուրջ անհարմարություններ ստեղծել մարդկանց համար։

Փողոցի տարբեր հատվածներում երթևեկությունն իրականացվում է մեծ դժվարությամբ։

Փոշին, փոսերը, շինարարական տեխնիկան և երթևեկության սահմանափակումները դարձել են առօրյա խնդիր։

Անձրևային օրերին իրավիճակն ավելի է բարդանում՝ ճանապարհի առանձին հատվածները վերածվում են ցեխի։

Միևնույն ժամանակ, պատասխանատուները վստահեցնում են, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված չափանիշներին համապատասխան։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված