Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:12 27-06-2026

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է, հետընտրական հաշվեհարդար է սկսվել, Փաշինյանը նոր խոսնակ կունենա․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ պաշտոնական տվյալներով՝ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում՝ ստանալով 17 266 ձայն կամ 58,95 տոկոս։

Թերթի փոխանցմամբ՝ երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,23 տոկոսով, երրորդում՝ «Հայաստան» դաշինքը՝ 7,49 տոկոսով, իսկ չորրորդում՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ 4,33 տոկոսով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում քննարկվում են ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխությունները։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ գործող ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում իրենց պաշտոնները պահպանելու հիմնական թեկնածուներ։

Հրապարակման համաձայն՝ կուսակցությունում նպատակ ունեն թարմացնել քաղաքական դեմքերը և առաջ մղել ավելի բարձր հեղինակություն ունեցող գործիչների։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՔՊ պատգամավորության թեկնածուների կազմում է եւ տեղափոխվում է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով։

Նոր խոսնակը, ըստ որոշ լուրերի, «Քաղպայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար, 26-ամյա Մելանյա Հարությունյանն է, որը, ի դեպ, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում քայլել է Փաշինյանի հետ, իսկ կառավարությունում կայացած վերջին բրիֆինգի ժամանակ կանգնած էր լրագրողների հետեւի շարքում։


«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում շարունակվում է ԱԺ ղեկավար կազմի պաշտոնների բաշխման գործընթացը։ ԱԺ նախագահի թեկնածուի ընտրությունից հետո կուսակցությունը պատրաստվում է ընտրել նաև փոխխոսնակների թեկնածուներին։ Թերթի տեղեկություններով՝ առաջադրվել են Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը, իսկ այսօր առաջադրումների վերջին օրն է։

Հրապարակման համաձայն՝ ՔՊ-ում քննարկվում է, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի, ինչի պատճառով մի շարք կին պատգամավորներ պատրաստվում են առաջադրվել։ Թերթի աղբյուրները նշում են, որ կուսակցության ներսում տարբեր կարծիքներ կան ընտրության իրական մեխանիզմների վերաբերյալ։

«Հրապարակ» թերթը գրում է․ ընտրություններից հետո պետական և համայնքային կառույցներում սկսվել են կադրային փոփոխություններ։ ՏԻՄ ղեկավարներին հանձնարարել են բացահայտել այն աշխատակիցներին, որոնք չեն աջակցել իշխանությանը։

Դիցուք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ եւ մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան