Արտաքին 5 ամիս առաջ - 22:56 25-06-2026

ԱՄՆ-ն Վենեսուելային կտրամադրի երկրաշարժից տուժած տարածքների արբանյակային պատկերներ

Միացյալ Նահանգները Վենեսուելային կտրամադրի երկրաշարժից տուժած տարածքների արբանյակային պատկերներ՝ վնասի չափը գնահատելու և օգնության ջանքերը պլանավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք նաև օգնում ենք նրանց օդային հետախուզության որոշ պատկերներով, մասնավորապես՝ ափամերձ տարածքների, որտեղ նրանք դեռ չունեն վնասի չափի ամբողջական պատկերացում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ ԱՄՆ պետքարտուղարն այժմ շրջագայում է Մերձավոր Արևելքում։

Ռուբիոն նաև նշել է, որ Պենտագոնը հիմնականում կնպաստի ԱՄՆ-ից Վենեսուելա բեռների և մասնագետների տեղափոխմանը։ «Կարակասի միջազգային օդանավակայանը զգալի վնաս է կրել, ուստի մենք ստիպված կլինենք հույսը դնել (ԱՄՆ) Պաշտպանության նախարարության վրա՝ այնտեղ ուժեր և ռեսուրսներ տեղակայելու համար», – հայտարարել է պետքարտուղարը։

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Երկու ցնցում՝ 7.2 և 7.5 մագնիտուդով, գրանցվել են մոտավորապես 40 վայրկյան ընդմիջումներով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։
Երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 30 հետցնցում։ Նախագահի դեսպան Դելսի Ռոդրիգեսի խոսքով՝ զոհվել է 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը։ Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։ Կառավարությունը Լա Գուայրա ափամերձ նահանգը հայտարարել է աղետի գոտի։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ